Արդեն մի քանի շաբաթ է, ինչ աշխարհի տարբեր երկրներ սկսել են թուլացնել սամանափակման ռեժիմները իրենց երկրների ներսում, սակայն արտաքին աշխարհի հետ սահմաների բացման համար դեռ չեն շտապում։ Սակայն շուտով մոտենում է զբոսաշրջային սեզոնը, ինչը կանխատեսելի է դարձնում, որ սահմանները կբացվեն զբոսաշրջիկների համար։ Ներկայացնում ենք նախնական տեղեկություններ, թե որ երկրները երբ կբացեն սահմանները զբոսաշրջիկների համար։ Այսպես՝ նախատեսվում է, որ Հայաստանը իր սահմանները կբացի օգոստոսի 1-ից, Կիպրոսը թուրքական կողմից իր սահմանը կբացի հունիսի 1-ին, Բահրեյնը՝ 2020 թվականի հունիսի 10-ին, Բուլղարիան 2020 թվականի հունիսի 10-ին։ Հարևան պետություններից Ադրբեջանը, նախանական տեղեկությունների համաձայն, պատրաստվում է իր սահմանները բացել հունիսի 15-ից։

Ստորև բերենք մի քանի երկրների սահմանների բացման նախնական ժամկետներ
Քաթար՝ 2020 թվականի հունիսի 10-ին
Հունաստան՝ 2020 թվականի հունիսի 10-ին
Գերմանիա՝ 2020 թվականի հունիսի 15-ին
Շվեյցարիա՝ 2020 թվականի հունիսի 15-ին
Հունգարիա՝ 2020 թվականի հունիսի 15-ին
Լեհաստան՝ 2020 թվականի հունիսի 15-ին
Ռումինիա՝ 2020 թվականի հունիսի 15-ին
Սերբիա՝ 2020 թվականի հունիսի 15-ին
Նիդեռլանդներ՝ 2020 թվականի հունիսի 20-ին
Ղազախստան՝ 2020 թվականի հունիսի 20-ին
Ալբանիա՝ 2020 թվականի հունիսի 22-ին