Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից հետո մի միջազգային կոնֆերանսի էի հրավիրված: Մասնակիցների թվում կար ադրբեջանցի փորձագետ: Մասնակցում էր նաև Դավիթ Շահնազարյանը: Ղարաբաղյան հակամարտության քննարկման ժամանակ երկուսն էլ խոսեցին: Ու անկեղծ եմ ասում, եթե չիմանայի, թե ով որ երկրից էր, կմտածեի` Շահնազարյանն էր Ադրբեջանը ներկայացնում: Այնքան թույն ու թարախ կար Հայաստանի իշխանությունների մասին իր ամեն մի բառի մեջ: Այնպիսի արհամարհանքով էր խոսում, որ մնում էիր շշմած: Բացի այդ՝ փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ էր զբաղվում: Օրինակ՝ հայտարարել էր, որ Վիեննայի պայմանավորվածությունn Ապրիլյան պատերազմից առաջ է տեղի ունեցել: Նույնիսկ ամիսն էր նշում` 2015 թվականի դեկտեմբեր: Ստիպված բոլորի ներկայությամբ ԵԱՀԿ կայքից Վիեննայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության ողջ տեքստn իր համար ընթերցեցի, բայց էլի շարունակեց նույնը պնդել:

Այս գրածս բոլորովին թուրքի ջրաղացի վրա ջուր լցնելու մասին չէ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունները քննադատության արժանի են, պետք է քննադատել` անկախ նրանից, թե ով է լսում կամ տեսնում: Բայց երբ այդ քննադատությունը փաստերի խեղաթյուրման վրա հիմնված ատելության խոսք է դառնում, դա արդեն զավեշտալի է: Այսօր հակաիշխանական ճամբարում գտնվողների մեծ մասը Շահնազարյանի ու Բագրատյանի որակի դեմքեր են, որոնք իշխանություններին կպնելու համար պատրաստ են, օրինակ, Ալիևին պատերազմ սկսելու խորհուրդ տալ»: