«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ԱԺ ամբիոնից դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, քարտուղար Արման Աբովյանին, մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին․ «Եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, ու դուք չեք կարողանում օգնություն ցույց տալ, դիտեք մեզ, մենք լավ բժիշկներ գիտենք, ովքեր կօգնեն էդ մարդուն՝ բերել ճիշտ ուղու վրա»,- ասաց Պողոսյանը։