Նախորդը օրը՝ հունիսի 2-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մարդկանց կուտակումներով մի շարք լուսանկարների` հրապարակել է նաեւ հունվար ամսվա խնջույքի տեսանյութ, որը կարճ ժամանակ անց հեռացրել է։

Վարչապետը կիսվել էր «Պանդա Մա Լի» կազմակերպության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութով, որի հրապարակման ամսաթիվը ցույց էր տալիս հունվարի 8։

Կազմակերպության հիմնադիր սեփականատերը NEWS․am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը արվել է ամիսներ առաջ, մեկ տարեկան երեխայի ծննդյան արարողությունից եւ տեսանյութում էլ հյուրերի ձմեռային հագուստից հասկանալի է, որ այն նոր չէ։ Նա նշեց, որ այդ մասին հայտնել են նաեւ վարչապետին, որն, այնուհետեւ, հեռացրել է տեսանյութը։