«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Գայանե Աբրահամյանը ներկայացրել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծ:

Նրանք առաջարկում են 200 հազար դրամ տուգանք սահմանել հանրային սննդի և զվարճանքի ծառայություն իրականացնողների նկատմամբ, եթե նրանք համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին և ժամերին խախտում են լռությունը կամ գիշերային անդորրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: