ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնում է. ‼️

Սիրելի՛ հայրենակիցներ, Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։ Մասնավորապես՝

✅ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

✅ Հյուրանոցների համար,

✅ Երկարատև խնամքի հաստատությունների համար,

✅ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար: