Facebook-ն այլեւս թույլ չի տա պետական զանգվածային լրատվամիջոցներին գովազդ տեղադրել իր սոցիալական ցանցերում, հայտնում է CNBC-ը։

Այս քայլը ընկերության ջանքերի մի մասն է՝ կանխելու 2020-ի ԱՄՆ ընտրություններում արտաքին միջամտությունը, այն բանից հետո, երբ քննադատեցին, որ նա չի կարողացել դա անել 2016-ի ընտրություններում:

«Ավելի ուշ, այս ամառ, մենք կսկսենք արգելափակել այդ ԶԼՄ-ների գովազդը ԱՄՆ-ում, որպեսզի պաշտպանության լրացուցիչ մակարդակ ապահովենք մինչ 2020-ի ԱՄՆ ընտրությունները հասարակական քննարկումների վրա տարատեսակ արտաքին ազդեցությունից»,- հայտնել է ընկերությունը:

Այս ԶԼՄ-ների թվում են Russia Today- ը եւ Sputnik- ը, ինչպես նաեւ չինական CCTV-ն եւ Xinhua News-ը:

2019թ․ Facebook-ում գովազդից եկամուտը կազմել է մոտ 70 միլիարդ դոլար, սակայն հինգշաբթի ընկերությունը հայտարարել է, որ պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ները հազվադեպ են գովազդ տեղադրում Միացյալ Նահանգներում:

Բացի այդ, Facebook-ը հինգշաբթի օրը նշել է պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ների էջերը եւ հաղորդագրությունները՝ օգտատերերին մանրամասն տեղեկատվություն տրամադրելով այն մասին, թե ովքեր են այդ լրատվամիջոցների սեփականատերերը եւ ում կողմից են դրանք կառավարվում։