Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ նդրադառնալով ՀՀ վարչապետի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութին, որտեղ ռեստորանում հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել, ըստ որի ԱԱԾ-ականների եւ ոստիկանների համազգեստով «ներխուժում են» ռեստորանի տարածք եւ պահանջում դադարեցնել միջացառումը, ապա սկսում պարել:

«Դա Պտղնիում «Վիլլա Հիլս» ռեստորանային համալիրում է եղել, եւ կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարելն այնքան էլ սիրուն չի»,-ասաց նա: