Ֆեյսբուքյան եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ «Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի՝ կյանքը կանգնելու է իր բոլոր հետևանքներով։ Եվ էսօր շատ երկրներ, այդ թվում՝ ՀՀ-ը գնացել է այդ ճանապարհով ու լոքդաունի ընթացքում, այո՛, թվերն ուրիշ են եղել, եղել են զրոյացված թվեր, սա հարցի լուծում է՞, ո՛չ, որովհետև նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ։ Երբ լոքդաունից հետո սկսում ենք բացվել, միևնույն է՝ վարակը սկսում է նորից տարածվել․․․ Եթե ստացվի այնպես, որ ասիմպտոմ վարակված ու լավացած դեպքերը շատ լինեն, դա է լինելու հարցի լուծումը»։