Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել. «Դվին, գմբեթավոր կառույց, առաստաղը ներսից պատկերել է գիշերային երկինքը, 12-13-րդ դարեր:
Սա եզակի կառույց է: Երկրորդը չկա: Պեղումներն իրականացրել է հնագետ Ֆրինա Բաբայանը: Հետազոտությունը կիսատ է, կառույցն առել ենք ծածկի տակ, հուսով ենք շուտով շարունակել հետազոտությունն ու ամրակայումը»: