Գերմանիայում ապրող բժիշկ Արսեն Մանուկյանը վերադարձել է Հայաստան՝ լսելով ռեանիմատոլոգների պակասի մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։ Նա նշել է․

«Բժիշկ Արսեն Մանուկյան, ռեանիմատոլոգ, ապրում և բժիշկ է աշխատում Գերմանիայի լավագույն հիվանդանոցներից մեկում, ով լսելով Հայաստանում ռեանիմատոլոգների պակասի մասին, հետ է վերադարձել և ներկայումս բուժում է կորոնավիրուսով ծայրահեղ ծանր հիվանդներին»: