Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ գեներալի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Գիտակցության կորուստ է ունեցել, հիմա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ այսօր Մ․ Գրիգորյանի մյուս փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կտրուկ վատացել է իր պաշպանյալի ինքնազգացողությունը, նա կորցրել է գիտակցությունը։