Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ զրկվել են տրանսպորտից. «Երկու ամիս ա երթուղին հանել են՝ կապված էս վիրուսների հետ: Սպասարկվում ա միայն Արգավանդը: Հիմա մենք բոլորս դուրս ենք գալիս, կանգնում ճանապարհներին, որ օտար տղամարդիկ վերցնեն, մեզ իջեցնեն քաղաք, որպեսզի գնանք աշխատանքի: Որ օրն էլ չենք գնում, մեր երեխեքը սոված են մնում: Հնարավոր չի ապրել, մենք կտրված են ամեն ինչից»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքվածները հայտնեցին, որ ցանկանում են դիմում-նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

Նրանք հայտարարեցին, որ եթե իրենց նամակին արձագանք չլինի, ամբողջ գյուղով գալու են Կառավարության դիմաց. «Երեք գյուղ պատրաստ սպասում է, որ փակի Հայանիստի ճանապարհը: Կաթվածահար երթուղին կանգնեցնելու ենք: Մենք շարունակելու ենք սենց ցույցերով. ավելի վատ ա լինելու, մենք կաթվածահար ենք անելու, փողոցներ ենք փակելու»,- ասացին տրանսպորտային սպասարկումից զրկված համայնքների բնակիչները:

Մանրամասները՝ տեսանյութում: