Այսօր՝ ապրիլի 16-ին Ազգային ժողովը (87 կողմ, 0 դեմ ձայներով) ընդունեց ՀՀ գլխավոր դատախազի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը:

Նշենք, որ ելույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի՝ ազատության մեջ գտնվելը կխոչընդոտի գործի ընթացքին: