Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է մշակել, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը:
Հրապարակման համաձայն, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից գաղտնի փաստաթուղթը քննիչների կողմից սխալմամբ ներառվել է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու գործի փաստաթղթերում։
Փաստաթուղթն արված է Power Point ծրագրի միջոցով՝ շնորհանդեսի տեսքով։ Առաջին սլայդը կոչվում է «Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ» և թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։
Nordic Monitor-ի զեկույցի համաձայն, սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ վաղ նախագծերի քննարկումից հետո, և որ ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:
Փաստաթղթում ներառված՝ Հայաստան ներխուժման ծրագիրը ստացել է «Ալթայ» անվանումը, որը թվագրվում է 2000թ. օգոստոսի 15-ով։
Հունաստան ներխուժման ծրագիրն ստացել է «Չակա-Բեյ» անվանումը, որը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։