Հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: