Լրագրող Վահագն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոման Ամոյանի անվան շուրջ աղմուկը ես չեմ հասկանում։ Չեմ հասկանում, երբ սպորտսմենի սպորտային հաջողությունը վերցնում ու շահարկում են։

Բայց այդ զզվելի ձեռագիրը նոր չի։ Մի ըմբշտամարտի չեմպիոն ունեինք, 90-ականներին գնացել Ռուսաստանում չգիտեմ՝ որ հանցագործի ձեռի տակ ռեկետով էր զբաղվում։ Անունը չեմ հիշում, բայց հիշում եմ 95-ին կամ 96-ի սկզբներին էր, եկել էր Հայաստան ու իր պես մի քանիսի հետ, էդ թվերին Ռուսաստանում մոդա դարձած ձեռագրով մարդ էին առևանգել, ռեկետ էին ուզել անել։ Ռադիոտան սրճարանում՝ հենց գործի վրա բռնեցին, 7-րդ վարչության աշխատակիցներն ամբողջ խոսակցությունը ձայնագրել ու թաքնված թեսախցիկով նկարահանել էին։ Կասկածի նույնիսկ 1 տոկոս չկար, որ ինքն էր կազմակերպողը, բայց երբ կալանավորեցին, ընդդիմադիր կոչվածներն աղմուկ-աղաղակ բարձրացիրին, սփյուռքահայերին ոտի հանեցին, թե բա՝ տեսեք՝ չեմպիոն տղա է, թուրքին վերցրեց գետնին զարկեց, իսկ Վանո Սիրադեղյանն ազգի պարծանքին կալանավորել է»։