Երեկ՝ հունիսի 23-ի ուշ երեկոյան, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 22:50-ի սահմանում Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են Nissan X-Trail և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Տաշիր» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ «Տաշիր» ԲԿ-ի բժիշկները նախ տեղում են վիրավորներին առաջին բուժօգնությունը ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: