Խակասիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սիրելի հանգստավայրն է, NSN-ի եթերում հայտարարել է Խակասիայի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության զարգացման բաժնի ղեկավար Օլգա Կուզմինան: Նա Խակասիան անվանել է «հնագիտական ​​Մեքքա» և «սիբիրյան Շվեյցարիա»:


Խակասիայում է գտնվում «բաց երկնքի տակ» թանգարանների ամենամեծ ցանցը, ինչպես նաև մոտ 30 հազար մշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձան: Հանրապետությունում մոտ 500 քաղցրահամ և բուժիչ լիճ կա, մոտ 300 քարանձավ, որոնք հայտնի են գիտնականներին:

Lurer.com | Ինչպես է Վլադիմիր Պուտինն ...

«Իհարկե, Խակասիան ՌԴ մեր նախագահի սիրելի հանգստավայրն է: Մենք շատ հպարտ ենք դրանով և միշտ անհամբերությամբ ենք սպասում»,- հավելել է Կուզմինան:


Ավելի վաղ, 2019-ին, Պուտինը հանգստացել է Սիբիրում: Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը միշտ հանգստի համար ընտրում է Ռուսաստանը, բայց պետական ​​գործերից ամբողջովին շեղվել նրան չի հաջողվում: Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ սունկ է հավաքել և ձկնորսությամբ զբաղվել: