Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե սա անձնական կամ կենցաղային վեճ էր, վարչապետին հայհոյելու միտքը որն էր: Ես համոզված եմ, որ այս միջադեպը միտումնավոր է եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:

Երևան - Աշտարակ ճանապարհին 2 անձ միտումնավոր փորձել են վթարային իրավիճակ ստեղծել, ճանապարհի անթույլատրելի հատվածով շրջանցել են մեր մեքենան, որի ղեկին եղել եմ ես և մեքենան քշել են դեպի մեր կողմ: Ինչից հետո մեքենան փախցրել եմ, որի պատճառով որդիս գլուխը խփել է մեքենայի դռանը: Կանգնելուց հետո այդ մեքենայից երկու հոգի են իջել, որոնցից մեկը եղել է ֆիզիկապես լավ պատրաստված: Իմ հարցին, թե ինչու են իրենց այդպես պահում, նրանցից մեկը ագրեսիվ պատասխաններ է տվել: 60 անց հայրս փորձել է հանգստացնել նրանց, ինչին ի պատասխան՝ բռունցքով հարվածել են հորս աչքին: Սկսվել է հրմշտոց: Անցնող մեքենաներից բազմաթիվ քաղաքացիներ են մոտեցել մեզ, հավանաբար այդ մարդկանց ներկայությունն են նկատի ունեցել, երբ ասել են, թե մենք տասնյակներով ենք եղել: Ինձ զարմացրել է այն հանգամանքը, որ այդ պահին, չգիտեմ թե որտեղից, իրենց ընկերներից մեկը, ով ճանաչում է նաև ինձ, մոտեցել և վերցրել է իմ հեռախոսահամարը: Ինձ համար անհասկանալի է, թե նա որտեղից է հայտնվել այնտեղ: Սրանից ես եզրակացնում եմ, որ այս ամեն ինչը նախապես պլանավորված է եղել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում