Իսպանացի կոլեկցիոները տուժել է ոչ պրոֆեսիոնալ վերականգնողների գործողություններից, ով աղավաղել է նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի հազվագյուտ կտավի արժեքավոր կրկնօրինակը: Կտավը կոչվում է «Անաղարտ բեղմնավորում»:

Ինչպես հայտնում է BBC-ն՝ կոլեկցոները վճարել է 1,3 հազ․ ԱՄՆ դոլար, որպեսզի վերականգնողը մաքրի նկարը, սակայն պարզվել է՝ նա կահույքի վերանորոգող է:
Դրանից հետո նկարը, որում պատկերված է Տիրամայրը, վերածվել է անճանաչելի մի ծաղրանկարի։

Նկարի տերը երկրորդ անգամ է փորձել փրկել նկարը, սակայն ավելի վատ է ստացվել:

Այժմ կտավը փրկելու փորձեր են անում մասնագետները:

Ապաշնորհ վերականգնման պատճառով Աստվածամոր նկարը վերածվել է ծաղրանկարի
Ներկայում Իսպանիայում չկա որևէ օրենք, որն արգելում է վերականգնել արվեստի գործերն՝ առանց հատուկ կրթության և հմտությունների։
Ռեստավրատորների և պահպանողների մասնագիտական ասոցիացիան (Acre) դատապարտել է իրավական պաշտպանության բացակայությունը և տեղի ունեցած միջադեպը որակել որպես «վանդալիզմ»: