«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղաքապետի կնոջ ընկերուհուն՝ Քրիստինե Վարդանյանին, վերջապես տեղավորեցին աշխատանքի․ նա նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։ Ի դեպ, նա նաևԲՀԿ-ի ավագանու ցուցակում է ընդգրկված եղել։ Նա և Հայկ Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բժշկական համալսարանում միասին նույն ամբիոնում են աշխատում։ Նշենք, որ Վարդանյանը շատ էր ուզում նշանակվել այս պաշտոնում, սակայն «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը, ում զոռով հանեցին գործից, չէր ընդունել Քրիստինեին որպես իր տեղակալ։ Բեգոյանին հանեցին, ձևական մրցույթով ՀՈԱԿ-ի տնօրեն «ընտրվեց» քաղաքապետի նախկին խորհրդական Կարեն Համբարձումյանի ընկերը՝ Արա Աղայանը։ Եվ Քրիստինեի երազանքն իրականացավ»։

Մանրամասները՝ թերթի համարում։