Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է Աբրահամ Մանուկյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: ArmLur.am-ի տեղեկություններով` երեկ դատարանում Աբրահամ Մանուկյանի կալանքի հարցը քննելու ժամանակ ակնհայտ է եղել, որ դատավոր Ֆարխոյանը որևէ կերպ դեմ չի գնա իրավապահներին և հատկապես ԱԱԾ-ին ու կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը։ Քիչ առաջ փաստաբան Հրանտ Անանյանը հայտնել է, որ դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը, և ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հիշեցնենք, որ Մանուկյանն անցնում է այն նույն գործով, որով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: