Գործարար Խաչատուր Սուքիասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, ում հետ գործարարն ունի խնամիական հարաբերություններ:

Գ. Ծառուկյանը հայտարարել էր, թե մի քանի ամիս անց Հայաստանում սով է լինելու: Սուքիասյանի խոսքով՝ նման կանխատեսումների համար հիմքեր չկան:

«Չեմ խոսում բարձի տակ գրավ դրված գումարների մասին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց շրջանառու միջոցները և այլն: Ես ասում եմ այն ծրագրերը, որոնք բանկային համակարգի հետ պայմանագրային հարաբերություններ ունեն, կամ տնտեսությունն ունի պայմանագրային հարաբերություններ. դա 8 միլիարդ դոլար է: Տարիներ առաջ դրա կեսն է եղել: 8 մլրդ դոլարը չի կարա սով բերի: Բա էդ դեպքում 4 մլրդ դոլարը ինչի՞ չէր բերում սով: Հասարակ օրինակ եմ բերում ես: 4 տարի առաջ այդ թիվը եղել է 4 մլրդ, 5 տարի առաջ՝ 3 մլրդ, ո՞նց կարող ա սով լինել»,- ասել է Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: