Երեկ տեղեկացրել էինք Գյումրեցի տատիկի կորած դին գտնելու մասին: Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ լավ կլիներ, եթե ԱՆ նախարարը ներողություն խնդրեր գյումրեցի տատիկի հարազատներից:

ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց տատիկի թոռնուհու՝ Մարիամ Մալխասյանի հետ՝ իմանալու արդյո՞ք ԱՆ նախարար Արսեն Թորոսյանից արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ: «Ոչ մի արձագանք չի եղել. զավեշտալի է, բայց այսօր մենք զանգեցինք ԱՆ և պարզվեց, որ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն, որ տատիկի դին գտնվել է»,-նշեց Մարիամը:

Նշենք, որ տատիկի դին կորել էր հունիսի 30-ին, իսկ ՀՀ Ոստիկանությունը գտել էր երեկ՝ հուլիսի 2-ին:

Դին կորել էր, քանի որ այն անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի հասկացել. «Սանիտարը հարցաքննության ժամանակ ասել է, որ բժշկի ձեռագիրը չի հասկացել ու լոգիկայով Կարապետյանի փոխարեն գրել է Գրիգորյան»:

Հավելենք, որ տատիկը մահացել է հունիսի 29-ին նոր կորոնավիրուսային հիվանդությունից: Նրան Գյումրիից տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ