Հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00։10-ի սահմանում Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 36 հասցեում գործող մրգի խանութի մեջ։ Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։