«Հրապարակ» թերթը գրում է.

«Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Տավուշում ադրբեջանական ագրեսիան համարում է սադրանք. «Ադրբեջանը գնալով ուժեղացնում է ճնշումը։ Դեռ շատ լուրջ չէ, բայց ապագայի համար շատ վտանգավոր է․․․ ադրբեջանցիները թե՛ իրենց լսարանի համար են հող նախապատրաստում, թե՛ միջազգային հանրության, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել»։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ն պետք է անհապաղ արձագանքի ադրբեջանական ագրեսիային»: