ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ կից գրելով. «Ծիրանի հերթում նշանադրություն է տեղի ունեցել»։

Հիշեցնենք, որ երկու օր է քաղաքական նկատառումներով պայմանավորված՝ ռուսաստանյան շուկաներում արգելվել է հայկական գյուղմթերքի վաճառքը:

Հիշեցնենք նաև՝ այսօր վաղ առավոտից մեծ հերթեր են գոյացել Մոսկվայի «Ֆուդ սիթիի» մոտ: Ռուսաստաբնակ հայերը գյուղմթերքը ձեռք են բերում մեծ խմբաքանակներով՝ հենց «ֆուռերից»: