Շիրակի մարզում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից վնասվածքներ է ստացել 6 երեխա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրու «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոցից:

«Մեզ մոտ են ընդունվել վնասվածքներ ստացած 6 երեխա, որից 5-ը դուրս են գրվել, միայն մի աղջնակ է մնացել 7-ամյա, որը տարբեր վնասվաքներ է ստացել, սակայնկյանքին վտանգ չի սպառնում: Նրանք տարբեր տարիքի էին, ամենափոքրը 9 ամսական է եղել»,- հայտնեցին հիվանդնաոցից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ժամը 19:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի բնակիչ, 36-ամյա Կ. Հ.-ն, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում՝ Թորոս գյուղից դեպի Ղուկասավան տանող ճանապարհահատվածին, իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից 9-ամյա Յ. Հ.-ն տեղում մահացել է, իսկ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոց։