Ադրբեջանի «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքնան այսօր առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում վթարի է ենթարկվել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, որոնք վկայակոչում են Պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը, վթարի հետեւանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոեւ Շահին Իբրահիմ օղլուն, այլ զինծառայողներ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Վթարի պատճառները պարզելու կապակցությամբ տարվում է քննություն: