Հուլիսի 25-ին, ժամը 13։45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

«ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թորգոմ Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները մեքենայի ուղևոր Արմինե Ս․-ին (ծնված 1997 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հոսանքազրկվել է ավտոմեքենան, փակվել գազի բալոնի փականը: