ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ: Նշենք, որ երեկ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը, դրան զուգահեռ նաեւ խնջույք: Ըստ համացանցում հրապարակված տեղեկությունների՝ խնջույքին մասնակցել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Վերջինս հեռախոսազրույցի ընթացքում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին տեղեկացրել է, թե ինքը որեւէ միջոցառում չի իրականացրել: «Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ այլ քաղաքացիներ եւս հանգստանում են։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ մի պահ առանվց դիմակի գտնվելով մարդաշատ վայրում ։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը: Իմ տեղեկություններով, նա պետք է որ արդեն տուգանված լինի, անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն»,-նշեց լրագրողների հարցին ի պատասխան նշեց Մակունցը։ Վերջինս հավելեց նաեւ, որ իր հարցին ի պատասխան պատգամավորը հերքել է, թե որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստյան գոտու հետ։

Նա շեշտեց, որ պարետատան պահանջներին համապատասխան՝ եթե անգամ դա անզգուշություն է եղել այդ պահին, այդ պատժամիջոցները կկիրառվեն նաեւ Հայկ Սարգսյանի նկատմամբ։

Նշենք, որ հրապարակումներից հետո ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ստուգումներ են իրականացնում Սևանի White Shorja լողափում:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com