Պաղեստինցի մի երիտասարդ ամեն օր այցելում էր հիվանդանոցում պառկած կորոնավիրուսով հիվանդ մորը։

30-ամյա Ջիհադա ալ-Սուվեյթին բժիշկները չէին թողնում մտնել հիվանդասենյակ՝ վարակվելու վտանգի պատճառով, սակայն նա շարունակում էր հետևել տարեց մորը՝ պատուհանագոգին նստած: Իսկ դա անելու համար նա ստիպված բարձրանում էր հիվանդանոցի պատի վրայով: Տղամարդն օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում: Սակայն հրաշք տեղի չունեցավ՝ նրա մայրը մահացավ:

Երիտասարդի լուսանկարը, որտեղ նա նստած էր պատուհանագոգին և նայում է մորը, արագ տարածվել է համացանցում: Այս պատմությունը հուզել է շատերին ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: