Օգոստոսի 2-ի, ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 209-ով՝ հասնելով 39050-ի։ Առողջացել է ևս 193 մարդ, ընդհանուր՝ 29750։ Արձանագրվել է մահվան 5 դեպք, ընդհանուր՝ 754։ Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 228 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 8318 քաղաքացի։ Երեկ արվել է 1045 թեստավորում, մինչև այժմ՝ 166701։