Lragir.am-ը գրում է. Ադրբեջանը չունի Հայաստանի հետ սահմանի առնչությամբ որեւէ ռազմական նպատակ կամ ծրագիր, ռուսական «Ազգային պաշտպանություն» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու, ներկայումս դե ֆակտո արտգործնախարար Հիքմեթ Հաջիեւը:


Հաջիեւի հայտարարությունը բավականին բազմիմաստ է: Այն, իհարկե, կարող է լինել զուտ դիվանագիտական ձեւաչափի մեջ, ըստ այդմ կարող է ասվել մի բան, բայց լինել բոլորովին այլ մտադրություն եւ հավակնություն: Առավել եւս, երբ Հաջիեւի անմիջական ղեկավարի շուրթերով են հնչել հավակնությունները ընդհուպ Երեւանի նկատմամբ:


Մյուս կողմից, տավուշյան զարգացումներից հետո Հաջիեւի հայտարարությունը հնչում է նոր լույսի ներքո, եւ ինչ-որ իմաստով բավականին նման է Ռուսաստանին ուղղված արդարացման կամ նույնիսկ օգնության կոչի, հատկապես եթե դիտարկենք, որ հնչում է ադրբեջանա-թուրքական զորավարժության ֆոնին, որը տեղի է ունենում նաեւ Նախիջեւանում:

Առաջին հայացքից կնշանակի, որ Հաջիեւը հայտնում է, թե Հայաստանին սահմանի հանդեպ չունեն որեւէ ծրագիր եւ իրենց խնդիրը արցախյան ուղղությամբ է: Այն, որ Բաքուն հավակնոտ է արցախյան ուղղությամբ, նորություն չէ եւ հասկանալի է: Բայց, Բաքուն բազմաթիվ ոտնձգություններ է արել նաեւ ՀՀ սահմանի հանդեպ: Իհարկե, աներկբա է, որ թե Հայաստանի համար չկա Արցախի եւ Հայաստանի սահման դե ֆակտո տարբերակում՝ անվտանգության համակարգը մեկ միասնություն է, թե Բաքուն ըստ էության իր ագրեսիվությամբ չի տարանջատում հայկական պետականությունը եւ լավ գիտի նաեւ, որ դա անջատ չէ հայկական կողմի համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում