Երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, Առողջապահության նախարարության վերաբերմունքը մարդկանց հանդեպ, կարծես թե, հաճելի էր: Գաղափար չունեի, թե հետո ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ ինչ արդյունքներ կունենանք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երգիչ Մգեր Արմենիան:


Մհերը անընդմեջ հետևել է նախարարության աշխատանքներին, իսկ հիմա կարծում է, որ երկիրը գտնվում է աղետալի իրավիճակում. «Բացարձակ դեմ եմ Արսեն Թորոսյանի աշխատանքին, տեսնում եմ, որ ամեն օր մահվան աճ է գրանցվում, լսում եմ տարբեր իրական դեպքեր, եւ հիմա տեսնում եմ, թե ինչպես են իրենք վերաբերվում մարդկանց: Կարծում եմ, որ ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի Առողջապահության նախարարը»:

Երգիչը եւս հետևում է պարետի սահմանած կանոններին, սակայն վստահ է, որ խնդիրը Առողջապահության նախարարի եւ նրա հայտարարությունների մեջ է. «Հպարտանում է, որ մենք, իբրեւ թե, քիչ մահեր ունենք. քիչը ո՞րն է, որ օրը 20 մահ ենք ունենո՞ւմ: Մարդուն ասում են՝ կորոնավիրուսով վարակված է, հետո ասում են վարակված չէ, դա ո՞նց հասկանանք»:

«Չես հասկանում՝ հավատա՞ս կառավարությանը, թե՞ ոչ: Սկզբից ասում էին՝ վիրուսը վտանգավոր չէ, ում շունն ա, հիմա էլ ասում են՝ վտանգավոր է: Իմ շրջապատում էլ մարդիկ կան, ովքեր վարակվել են, ու ես հավատում եմ, որ կա այդ վիրուսը: Հիմա ես չեմ հասկանում այդ թվերը ուռճացվա՞ծ են, թե՞ իրականում կան»,-ընդգծում է Մհեր Արմենիան:

Նա մտահոգված է, թե ինչպես են ծախսվում դրսից եկող գումարները և արդյոք վարչապետը չի՞ տեսնում ներկայիս իրավիճակը. «Երեւի իրեն դուր է գալիս, որ «դեգենեռատ» նախարարի պատճառով ամբողջ դժգոհությունը իր վրա է: Ասում են՝ տանը մնացե՛ք, բա իրենք ո՞նց են դուրս գալիս ու գարեջուր խմում»:

Երգիչը ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ է գրառումներ կատարում՝ կապված կառավարության որոշումների եւ իր մտահոգությունների հետ: Երբ պարետը եւս մեկ ամսով երկարաձգեց կարանտինը, նա մտահոգված էր, թե ինչ միջոցներով է ապրելու, երբ իր ապրուստի միակ միջոցը երգելն է. «Ուզում են, կարող ենք մեկ տարի էլ տանը նստել, բայց թող մարդկանց ապահովեն համապատասխան միջոցներով: Մարդիկ վարկեր ունեն, ինչպե՞ս ապրեն, ինչպե՞ս մարեն վարկերը, կոմունալները: Ես ինքս էլ տան ոսկիները գրավ եմ դրել, որովհետեւ ապրելու միջոց չունեմ:

Երգիչ Մհերը կարծում է, որ մեր երկրում կարծիք հայտնելը հանցագործություն է եւ ոչ ոք իրվունք չունի դժգոհություն հայտնելու. եթե դժգոհում ես ներկա իշխանություններից, ֆեյքերը սկսում են պաշտպանել նրանց: Կամ, եթե բացասական գնահատական ես տալիս նախկին իշխանություններին, նրանց ֆեյքերն են սկսում պաշտպանել:

4STOPPED
Այնուամենայնիվ, երգիչը հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ նկատում է, պարզապես դրանք բացասական փոփոխությունների կողքին շատ չնչին են:

«Կառավարությունը միայն իր մասին է մտածում. թոշակների բարձրացումը, կորոնավիրուսային միջոցառումները ոչինչ են պարգևավճարների դեմ»,-դժգոհում է Մգերը:

Երգիչը չկարողացավ պատասխանել, թե նախկին իշխանությունները ինչպե՞ս կվարվեին հիմա, եւ ի՞նչ լուծումներ կգտնեին, որոնք չեն գտնում ներկա իշխանությունները: