Կիպրոսում ոչնչացվել է 2015-ին հատուկ գործողության ժամանակ առգրավված 8,3 տոննա ամոնիումի նիտրատը։ Այս մասին հայտարարել է երկրի ոստիկանության խոսնակ Քրիստոս Անդրեուն, գրում է ТАСС-ը։ Ամոնիումի նիտրատն առգրավվել էր հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխելու գործողության ժամանակ, այն ոչնչացվել է հատուկ պոլիգոնում: Նշվում է, որ ամոնիումի նիտրատը նախատեսվում էր օգտագործվել Նիկոսիայում Իսրայելի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակման կազմակերպման ժամանակ։

 Նյութի աղբյուրը՝ Mamul.am