25-ամյա Սահար Ֆարիսը հաջորդ տարի ծրագրել էր իր հարսանիքը: Բայց Բեյրութում տեղի ունեցած պայթյունը խլեց երիտասարդ բուժաշխատողի կյանքը:

Նա սպասում էր գալիք հանդիսությանն իր սիրելիի՝ Գիլբերտ Ղարաանի հետ: Նրանք արդեն բնակարան էին ձեռք բերել եւ սկսել էին կահավորել այն: Երիտասարդները վայելում էին միասին անցկացրած յուրաքանչյուր պահը:

Բայց օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի նավահանգստում տեղի ունեցավ աղետը: «Երբ ծուխը նոր էր նկատվել, մենք 10 հոգանոց ջոկատ ուղարկեցինք: 6-ը գտնվել են հրշեջ մեքենայում, իսկ 4-ը `շտապօգնության մեքենայում», — հայտնել է հրշեջ ծառայության ղեկավարը: Սահարը նույնպես այդ աշխատախմբում էր: Հասնելով դեպքի վայր՝ հրշեջները շտապել են պահեստ և փորձել են բացել դուռը:

Ճակատագրական պայթյունը խլեց աշխատախմբի բոլոր անդամների կյանքը: Ինը մարդ անհետ կորածների թվում է:

Սահարի դին անմիջապես հայտնաբերվել է: Հինգշաբթի օրը գեղեցկուհու ընտանիքը, որի գործը մարդկանց փրկելն էր, հրաժեշտ տվեց նրան ընդմիշտ: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ի չիք դարձրեց Գիլբերտի եւ նրա սիրելի աղջկա ապագայի բոլոր ծրագրերը:

Գեղեցկուհուն բոլորը կոչում են «Բեյրութի հարսնացու»: Նա դարձել է ազգային ողբերգության խորհրդանիշ: Համացանցում տարածվել է նաեւ փրկարարների մահից առաջ արված վերջին լուսանկարը: Դրա հեղինակը նույնպես զոհվել է:

Նյութի աղբյուրը՝ galatv.am