Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածներից մեկը հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է. այդ մասին հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Սոֆի Խոսրովյանը պայթյունից մահացած 13 հայերից մեկն է: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր:
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
![](https://yn.am/disc/08-08-20/e94416d7acfc24798ec6f7876dc456aa.jpg)