Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքում որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է Air India Express ավիաընկերության կոշտ վայրեջք կատարած ինքնաթիռի «սև արկղերը»։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հաղորդել է ТАСС-ը։


Արկղերը հայտնաբերվել են նախօրեին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզում են Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի մասնագետների խումբը։

Հիշեցնենք, Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե քաղաքի օդնավակայանում: Ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բաժանվել երկու մասի:

Air India Express լոուքոսթերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, ավելի քան 140 մարդ վնասվածքներ է ստացել։