Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին փակ նամակներ եմ ստանում մի շարք օգտատերերից, որոնք ինձ խորհուրդ են տալիս, մեղմ ասած՝ «դարձի գալ» և վերանայել իմ հայացքները: Շտապեմ ձեզ հայտնել, որ իզուր ջանքեր մի գործադրեք. ես չեմ պատրաստվում իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը, այն է՝ իմ սեփական կարծիքն ունենալու և արտահայտելու շռայլությունը դյուրությամբ հանձնել մարդկանց, ովքեր ողջ կյանքում սողացել են, քծնել, հողին հանձնել իրենց սրբությունները հանուն աթոռի, պաշտոնի կամ այլ տարատեսակ անցողիկ վայելքների:
Կրկին հիշեցնում եմ. ամեն բան կյանքում ժամանակավոր է. կարո՞ղ եք բարի անուն թողնել ձեզանից հետո՝ լավ, եթե ոչ՝ լռեք...»:

Այս օրերին փակ նամակներ եմ ստանում մի շարք օգտատերերից, որոնք ինձ խորհուրդ են տալիս մեղմ ասած “դարձի գալ” և վերանայել իմ...

Posted by Hasmik Papian on 2020 թ. օգոստոսի 15, շաբաթ