Վանաձոր քաղաքում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվապահության սենյակի չհրկիզվող պահարանից 18 մլն դրամ են հափշտակել։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ահազանգն ստացել են օգոստոսի 13-ին՝ ժամը 09։15-ին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Բագրատ Դարբինյանը ոստիկանների հայտնել է, որ օգոստոսի 12-ին ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանով մուտք են գործել ֆաբրիկայի 2-րդ հարկում գտնվող հաշվապահության սենյակ և չհրկիզվող մետաղյա պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար։ Խոսքը գնում է մոտ 18 մլն դրամի մասին։

Աղբյուր` Փաստինֆո