Օգոստոսի 23-ին, ժամը 17։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Փոքրաշեն-Աշոցք ավտոժանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր ձորակից գլխիվայր շրջվել է: Վարորդը՝ Լևոն Հ-ն (ծնված 1995թ.) և ուղևոր Թերեզա Դ-ն (ծնված 1998թ.) տեղում մահացել են։ Ուղևորներ Հեղինե Հ-ն (ծնված 1972թ.), Արմեն Հ-ն (ծնված 1995թ.), Նվարդ Դ-ն (ծնված 1974թ.) և Վարդիթեր Հ-ն (ծնված 1992թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հեղինե Հ-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: