«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվելու է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մ․Խորենացու փողոցի թիվ 215-ից մինչև 229 բազմաբնակարան շենքերի և Որմնադիրների 2-րդ նրբանցքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: