Արագածավան-Արտենի ջրանցքում խեղդված 19-ամյա երիտասարդը ջուրն է մտել Արագածավան գյուղի տարածքում, որտեղ մի քանի օր է, ինչ հովիվ էր աշխատում։

«Շորերը, գլխարկը տեսել են։ Հանվել է, երեւի, որ լողա։ Չեն գտել 1,2 ժամ, եզրակացրել են, որ, երեւի՝ ջրանցնքն է ընկել, զանգահարել են ինձ, զանգահարել եմ ԱԻՆ, ջրի հոսքը դադարեցրել են, գտել են», պատմեց Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը։


Մի քանի գյուղի ոռոգման ջրով ապահովող ջրանցքը տեղացիները հաճախ նաեւ լողալու նպատակով են օգտագործում։ Դժբախտաբար, առաջին դեպքը չի, որ այնտեղ մարդ է խեղդվում։

«12 մետր լայնությամբ, 3 մետր խորությամբ հսկա կանալ է։ Ամեն տարի մեկը, Աստված ոչ անի՝ ավելի՝ երկու հոգի։ Ով լողալ չգիտի՝ մտնում է, ով՝ պատահաբար է մտնում․․․ Դեպքեր լինում են»,- նշեց գյուղապետը։

Նախօրեին ջարցնքում խեղդված երիտասարդը Արզնի գյուղից էր։ Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Ժամը 23:35-ին փրկարարներն Արգինա գյուղի մոտակայքում՝ ջրանցքում, հայտնաբերել են Նարեկ Մ․-ի (ծնված 2001 թ.) դին և քաղաքացիների հետ համատեղ ուժերով դուրս բերել ջրանցքից: