Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 307 930 նոր դեպք։ Դա ռեկորդային ցուցանիշ է հավավարակի սկսվելուց ի վեր։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Նախկին հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 6-ին՝ 306 857 դեպք։

ԱՀԿ տվյալներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս հաստատվել է վարակման ավելի քան 28․6 մլն դեպք, մահացել՝ ավելի քան 917 հազար պացիենտ։

Հիվանդացության դեպքերով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս գրանցվել է վարակման ավելի քան 6․7 մլն դեպք։ Նահանգներին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 4,8 մլն) և Բրազիլիան (ավելի քան 4,3 մլն)։