«Որդուս ասել էին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ դու ազատվում ես աշխատանքից»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իր որդու՝ ԱԱԾ-ում աշխատանքից դուրս գալուն։


Նրա խոսքով՝ այդ իրողությունը տեղի է ունեցել Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետ նշանակվելուց հետո․ «Համակարգում կային ծառայողներ, որոնք շատ լավ հասկանում էին՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը։ Իմ որդուն, ով աշխատանքային ճանապարհ է անցել, ասում են՝ դու համակարգում ծառայելու իրավունք չունես, որովհետև հայրդ քննադատում է Նիկոլ Փաշինյանին»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում: