Լրագրողների հետ զրույցում խոսելով «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի մասին՝ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրել այդ փաստաթղթերը. «Հոդվածն իրենից ենթադրում է որպես հանցագործության մասին հաղորդում ու ԱԱԾ-ն բնականաբար քրեաիրավագիտական գնահատական է տալու դրան: Այս պահին դրա վերաբերյալ որևէ այլ բան ասել չեմ կարող»: