«Արթուր Վանեցյանն ասել էր, որ Ձեզ ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության իրական սպառնալիք է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում դիմելով Արգիշտի Քյարամյանին՝ ասաց լրագրողը: Քյարամյանն արձագանքեց, որ Վանեցյանի հայտարարությունները չի մեկնաբանում:

«Արթուր Վանեցյանը պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերի, վարչապետի հեռախոսազրույցները»,- նշեց ԱԱԾ տնօրենը: