Երևանում 43-ամյա տղամարդը հղի կնոջը խեղդել ու պատշգամբից ցած էր նետել: Կնոջ հետևից ցած էր նետել նաև նրա շորերը, փաստաթղթերը՝ տոպրակի մեջ լցրած:

Ինքն էլ իջել էր աստիճաններով, կանգնել էր ջախջախված կնոջ դիակի կողքին, ծխել էր՝ որպես հանդիսատես, ու հեռացել էր…Այդ կնոջ ամուսինն էր, նրա չծնված երեխայի հայրը…

Նա ներկա չէր կնոջ թաղմանը:

Ընդհանրապես ներկա չէր՝ նրա գտնվելու վայրն անհայտ էր: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: